Ըստ calciomercato-ի, «Նապոլին» և «Միլանը» հետաքրքրված են «Սելտայի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկայի ծառայություններով: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Նապոլին» արդեն առաջարկել է 16 միլիոն եվրո:
Միևնույն ժամանակ, «Միլանը» մտադիր է վարձակալել Լոբոտկային`հետագայում սլովակ ֆուտբոլիստի տրանսֆերի գնման իրավունքով: Սակայն իսպանական ակումբը ցանկանում է անհապաղ վաճառել խաղացողին:
Թեև «Նապոլին» Լոբոտկայի համար պայքարում առաջ է «Միլանից», բայց հնարավոր է, որ վերջիններս կփորձեն կազմակերպել ֆուտբոլիստի լիարժեք տրանսֆերը: