«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչում «Միլանի» դեմ սպասվելիք խաղի ակնկալիքներից։
«Կխաղանք մյուս փուլ անցնելու համար։ Հարգում ենք այս մրցաշարը։ Վերջին դերբիում «Ինտերը» երկու գոլ է խփել, ու սպասվող խաղում պիտի էլ ավելի վճռական լինենք։ Դա շատ կարևոր է։ «Միլանը» միայն Իբրահիմովիչը չէ։ Լուկակուն ու Լաութարո Մարտինեսը միշտ ողջ ուժերը ներդնում են խաղերին, ուղղակի երբեմն հարձակվողների բախտը բերում է, իսկ երբեմն՝ ոչ»,- Կոնտեի խոսքերն է փոխանցում Rai Sport-ը։
Իտալիայի Գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր»-«Միլան» խաղը կկայանա վաղը՝ հունվարի 26-ին, «Ջուզեպե Մեացա» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:45-ին։