ՊՍԺ-ի հարձակվող Մաուրո Իկարդին արձագանքել է այն փաստին, որ գերազանցել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի ռեկորդը՝ բոլորից արագ կարողանալով 10 գոլ խփել փարիզեցիների կազմում.
«Չգիտեի այդ մասին, բայց հպարտ եմ, որ նման նվաճման եմ հասել և պատմություն եմ կերտում ՊՍԺ-ի պես թիմում: Կփորձեմ միշտ պատրաստ լինել և օգտակար լինել թիմիս ու թիմակիցներիս: Միշտ կենտրոնացած եմ այն մտքի վրա, որ հնարավորինս արագ գործեմ, երբ ստանում եմ գնդակը»,- ասել է Իկարդին ՊՍԺ-ի մամուլի քարտուղարությանը տված հարցազրույցում:
Մաուրոն վարձակալության հիմունքներով է հանդես գալիս ՊՍԺ-ում: Արգենտինացու տրանսֆերային իրավունքները պատկանում են Միլանի «Ինտերին»: Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել ՊՍԺ-ի կազմում՝ բոլոր մրցաշարերում: