ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը կփոխարինի Ֆրենկ Լեմպարդին «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Նիկոլո Սկիրան Թվիթերի իր էջում կատարած գրառմամբ:
Հաղորդվում է, որ մասնագետի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված կլինի մինչև 2022 թվականի ամառը: Աղբյուրի փոխանցմամբ, Տուխելին բազմիցս առաջարկվել է այս պաշտոնը: Սպասվում է, որ գերմանացի մասնագետը կկարողանա կապեր հաստատել իր հայրենակիցներ Տիմո Վերների և Կայ Հավերցի հետ:
Հաղորդվում է նաև, որ «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կապ չի հաստատել լոնդոնցիների ղեկավարության հետ, նրա թեկնածությունը չի դիտարկվում:
Հիշեցնենք՝ «Չելսին» այսօր պաշտոնապես հայտարարեց Ֆրենկ Լեմպարդին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին: