«Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն իրենց ուշադրությունը կենտրոնացրել են «Անժեի» 18-ամյա պաշտպան Ռայան Այթ Նուրիի վրա։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Յուվենտուսն» ու ՊՍԺ-ն ծրագրում են ուժեղացնել պաշտպանական գիծն ու դիտարկում են Նուրիի թեկնածությունը, որը Ֆրանսիայի ընթացիկ մրցաշրջանում իրեն գերազանց է դրսևորում։
Խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատվում է 15-20 մլն եվրո։
Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նուրին անցկացրել է 8 խաղ, որոնցում երկու արդյունավետ փոխանցում է արել։ 9 տուրերից հետո «Անժեն» Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի 3-րդ տեղում է՝ 16 միավորով։
Պաշտպանը նաև երկու խաղ է անցկացրել Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում։
«Անժեի» հետ գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվական։