«Լիվերպուլը» շուտով ձեռք կբերի «Դերբի Քաունթիի» հարձակվող Կայդե Գորդոնին: Այս մասին հաղորդում է Daily Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն, մերսիսայդցիները 16-ամյա խաղացողի համար կվճարեն մոտ 1 միլիոն ֆունտ ստերլինգ:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել այն մասին, որ «Լիվերպուլը» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» 17-ամյա խաղացող Ջամալ Մուսիալային: