Աբելարդո Ֆերնանդեսը նշանակվել է «Էսպանյոլի» նոր գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նախկինում Աբելարդոն աշխատել է Խիխոնի «Սպորտինգում» (110 հանդիպում) և «Ալավեսում» (69), որտեղից հեռացել է նախորդ մրցաշրջանի ավարտին:
«Էսպանյոլը» 18 հանդիպումից հետո եզրափակում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում ունենալով 10 միավոր: Աբելարդոն առաջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի երկուշաբթի՝ դեկտեմբերի 30-ին: