«Նապոլիի» հարձակվող Ֆերնանդո Լյորենտեն շուտով կփոխի ակումբը: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:
Հաղորդվում է, որ երկուշաբթի իսպանացին կդառնա «Ուդինեզեի» խաղացող, կողմերն արդեն համաձայնեցրել են բոլոր մանրամասները: Գործարքի մանրամասները չեն հստակեցվել:
Ավելի վաղ լուրեր կային, որ 35-ամյա հարձակվողին ցանկանում է ձեռք բերել «Յուվենտուսը»: