«Վալենսիայի» պաշտպան Գաբրիել Պաուլիստան երկարաձգել է ակումբի հետ պայմանագիրը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
30-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2024 թվականի ամառ:
Պաուլիստան «Վալենսիայում» է խաղում 2017 թվականից: Իսպանական ակումբին միանալուց առաջ նա պաշտպանում էր Լոնդոնի «Արսենալի» գույները: