Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ չեխ լեգենդար հարձակվող Յոզեֆ Բիցանը իր կարիերայի ընթացքում ավելի քան 759 գոլ է խփել։
Ֆեդերացիայի հաղորդագրության մեջ նշվում է, որ Բիցանը 528 խաղում խփել է 821 գոլ։ Այդ կերպ, ֆեդերացիան պնդում է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն նոր-նոր է մոտենում Բիցանի ռեկորդին, բայց դեռ չի գերազանցել այն։
Հիշեցնենք, որ Իտալիայի Սուպերգավաթի երեկ կայացած խաղում պորտուգալացին պաշտոնական խաղերում խփեց իր 760-րդ գոլը՝ դառնալով ֆուտբոլի պատմության լավագույն ռմբարկուն։