Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 4-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Նյուքասլի» նկատմամբ։
Տանտերերի կազմում 23-ամյա ֆուտբոլիստ Սքոթ ՄքԹոմինայը հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ, որի պատճառով փոխարինվեց ընդմիջմանը։
Խաղից հետո «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե Գունար Սուլշերն ասել է, որ ֆուտբոլիստը վնասել է ծնկի խաչաձև կապանները, սակայն դեռևս հայտնի չէ վնասվածքի լրջությունը։ Ֆուտբոլիստը ստադիոնի տարածքը լքել է հենակներով: