«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է մադրիդյան թիմի՝ Իսպանիայի Գավաթից դուրս մնալը։ Մրցաշարի 1/16 եզրափակչում «Ռեալը» արտագնա խաղում մրցել է «Ալկոյանոյի» հետ և պարտվել 1-2 հաշվով․
«Ես, ինչպես միշտ, այս պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում։ Ֆուտբոլիստները փորձեցին, և, եթե մենք խփեինք երկրորդ գոլը, ամեն ինչ այլ կլիներ։ Դարպասապահը երկու կամ երեք սեյվ կատարեց և թույլ չտվեց, որ մենք երկրորդ գոլը խփենք։ Մենք խաղում էինք Սեգունդա B-ում հանդես եկող թիմի դեմ և պետք է հաղթեինք։ Բայց սա խայտառակություն չէ, նման բաներ կարող են լինել։ Մենք կշարունակենք աշխատել և մտադիր չենք խելագարվել»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Հիշեցնենք՝ «Ալկոյանոն» հանդես է գալիս Իսպանիայի երրորդ դիվիզիոնում։