Մադրիդի «Ռեալի» վինգեր Էդեն Ազարը չի խաղա Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում, որն անցկացվելու է Սաուդյան Արաբիայում՝ հունվարի 8-ից 12-ը, հայտնում է Marca- ն:
Ի սկզբանե «սերուցքայինների» ղեկավարությունը հույս ուներ, որ բելգիացին կհասցնի վերականգնվել Սուպերգավաթից առաջ, բայց վերականգնման գործընթացը երկարեց:
Աղբյուրի հաղորդմամբ, բելգիացին փետրվարից շուտ խաղադաշտ չի վերադառնա: Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք էր ստացել նոյեմբերին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում: