«Տամբովի» գլխավոր տնօրեն Օլգա Կոնովալովան ասել է, որ ՌՊԼ-ի մասնակից թիմերի ընդլայնման վերաբերյալ նախնական քննարկումը կանցկացվի հունվարի 16-ին: Այժմ Ռուսաստանի առաջնությանը մասնակցում է 16 ակումբ և այն նախատեսվում է ընդլայնել մինչև 18-ի:
«Հանդիպումը տեղի կունենա, թե ոչ, կախված է ոչ մեզանից, այլ լիգայից: Նախկինում, կարծես, խոսքը գնում էր հունվարի 16-ի մասին, դեռ պաշտոնական հաստատումներ չկան:
Այդ մասին մենք խոսեցինք սեպտեմբերին`լիգայի հանդիպումից հետո, և այն ժամանակ մենք կարծիք հայտնեցինք, որ կողմ ենք ՌՊԼ մասնակիցների թիվը ընդլայնել 18-ի: Հնարավո՞ր է ավելի շատ հանդիպումներ տեղավորել ներկայիս օրացույցի կառուցվածքից ելնելով: Նախ, թող մեր ֆուտբոլի օրենսդիրները որոշում կայացնեն, ապա մենք արդեն կմտածենք օրացույցի մասին»,- մեջբերում է Կոնովալովային ТАСС-ը: