«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը խոսել է «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնի հետ Բրազիլիայի հավաքականում մրցակցության թեմայի շուրջ:
«Մրցակցությու՞ն… Կարծում եմ, որ դա լավ է Բրազիլիայի հավաքականի բոլոր դարպասապահների համար:
Նայեք եվրոպական առաջնություններին: Դուք տեսնում եք երկու ուժեղ դարպասապահներ, ովքեր գերազանց մակարդակի են ցուցաբերում երկու լավագույն ակումբներում: Ես լավ հարաբերություններ ունեմ ոչ միայն Ալիսոնի, այլև Ֆիրմինոյի և Ֆաբինյոյի հետ»- մեջբերում է Էդերսոնին Dailymail-ը: