«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա անգլիական ակումբից, հաղորդում է Sky Spors-ը:
23-ամյա ուրուգվայցին որոշել է հրաժարվել «Նապոլիի» առաջարկից, քանի որ ցանկանում է աշխատել ակումբի նոր գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ: Ֆուտբոլիստը որոշել է վերադարձնել իր տեղը «Արսենալի» մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ «Միլանը» նույնպես ցանկանում էր իր կազմում տեսնել Տորեյրային:
Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում Տորեյրան անցկացրել է 15 հանդիպում` դառնալով մեկ գոլի հեղինակ: «Արսենալը» Պրեմիեր լիգայի այս առաջնությունում զբաղեցնում 11-րդ հորիզոնականը: