Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնան» պլանավորում է ամրապնդել կազմը և յուրաքանչյուր դիրքի համար խաղացողներ գնել 2020 թվականին:
Վերջերս ակումբի ղեկավարությունը անցկացրեց ամանորյա հանդիպում, որտեղ քննարկվեց տրանսֆերային քաղաքականությունը:
Նշվում է, որ թիմի առաջնային նպատակը կիսապաշտպան գնելն է: Սպասվում է, որ ամռանը Իվան Ռակիտիչն ու Արտուրո Վիդալը կհեռանան թիմից:
Հարձակման գծում «Բարսան» դիտարկում է «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին: