«Միլանը» հետաքրքրված է «Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջակայի ձեռքբերմամբ, հայտնում է transfermarketweb-ը:
Հաղորդվում է, որ Շվեյցարիայի հավաքականի 27-ամյա կիսապաշտպանը միլանյան ակումբի հիմնական տրանսֆերային նպատակներից մեկն է և այս հունվարին փորձելու է պայմանագիր ստորագրել ֆուտբոլիստի հետ:
Ըստ լուրերի, «Հերտան» նույնպես հետաքրքրվում է ֆուտբոլիստի ծառայություններով: Բեռլինյան ակումբը պատրաստ է ֆուտբոլիստի համար վճարել 45 միլիոն եվրո: