«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ամփոփել է 2019 թվականը։
«Իհարկե, եկել է ժամանակը կարճ ամփոփելու համար անցնող տարին ակումբի, խաղացողների ու երկրպագուների համար։
Կարծում եմ՝ դուք բոլորդ ինձ լավ գիտեք։ Ես այն մարդկանցից չեմ, ով սիրում է հետ նայել։ Խոսելով 2019-ի մասին ես կարող եմ ընդամենը մեկ բառ ասել․ WOW!:
Ես շատ հպարտ եմ, որ «Լիվերպուլը» դարձյալ կարողացավ տիտղոսներ նվաճել»,-Կլոպի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ 2019-ին մերսիսայդյան ակումբը հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթը, Եվրոպայի սուպերգավաթը և աշխարհի ակումբային գավաթը։