«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը կարծում է, որ «կարմիր սատանաները» այնքան էլ մեծ շանսեր չունեն հաղթելու ԱՊԼ-ն այս մրցաշրջանում:
«Կարծում եմ՝ ՄՅՈՒ-ի՝ առաջնությունը հաղթելու շանսերն այնքան էլ մեծ չեն: «Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Սիթին» առաջվա պես մնում են այս լիգայի երկու լավագույն թիմերը:
Բայց այդ փոքր շանսը, որ նրանք ունեն, կախված կլինի Պոգբայից: Առաջիկա ամիսներին նա պիտի ցույց տա՝ ինչի է ունակ:
Նա սեփական ուժերի հանդեպ վստահություն ունի: Նա կարծում է, որ պիտի մեծ խաղերի մասնակցի ու տիտղոսներ նվաճի: Նա իրեն լավագույնն է համարում, իսկ դա շատ բան է նշանակում, երբ ուզում ես հաղթել»,-Նևիլի խոսքերն է փոխանցում Goal-ը: