Աշոցքում այսօր մեկնարկել է ՀՀ դահուկավազքի մեծահասակների 2021թ․ առաջնությունը։
Տղամարդկանց 10 կմ դասական ոճում Հայաստանի չեմպիոն է դարձել Միքայել Միքայելյանը, իսկ կանանց 5 կմ դասական ոճում՝ Կատյա Գալստյանը։
Վաղը՝ հունվարի 18-ին, կկայանան ազատ ոճի կանաանց 5 կմ և տղամարդկանց 10 կմ մրցատարածությունների մեկնարկները։
ArmSport-ի լուսանկարիչ Գևորգ Ղազարյանը ներկա է գտնվել դահուկավազքի առաջնության մեկնարկային օրվա մրցումներին և ֆոտոշարք պատրաստել։