Իտալիայում ընթացող Ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պայքարի դուրս եկան դահուկորդուհիները։ Կանանց 10 կմ ազատ ոճի մրցատարածությունում Հայաստանը ներկայացնում էր Կատյա Գալստյանը։
111 մասնակիցների պայքարում հայ մարզուհին գրանցել է 28:33.7 արդյունք՝ զբաղեցնելով 82-րդ հորիզոնականը։
Գալստյանին հաջողվել է առաջ անցնել Թուրքիայի, Հունաստանի, Սերբիայի, Մոլդովայի, Լատվիայի և Արգենտինայի ներկայացուցիչներից։ Հիշեցնենք, որ ավելի վաղ կայացած սկիաթլոնի մրցումներում Գալստյանը չէր կարողացել հատել եզրագիծը, սակայն այս անգամ բարելավեց դիրքերը։
Օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է շվեդ Ֆրիդա Կարլսոնը, ով տարածությունը հաղթահարել է 22:49.2 ժամանակահատվածում՝ ձևակերպելով «ոսկե դուբլ» (նա հաղթել էր նաև սկիաթլոնում):
Մրցանակային եռյակը.
Ֆրիդա Կարլսոն (Շվեդիա) — 22:49.2
Էբբա Անդերսոն (Շվեդիա) — 23:35.8
Ջեսի Դիգինս (ԱՄՆ) — 23:38.9

























































