Ղազախական «Տոբոլի» և Հայաստանի ազգային հավաքականի 27-ամյա պաշտպան Արման Հովհաննիսյանը կխաղա Հայաստանում․ նա վերադառնում է Երևանի «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է KazFootball.kz-ը։
Հայ ֆուտբոլիստը «Տոբոլի» շարքերը համալրել էր ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Ընդհանուր առմամբ նա 3 հանդիպման է մասնակցել ղազախական ակումբում։
Արման Հովհաննիսյանն իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2010 թվականին հենց «Փյունիկում»։ Հանդես է եկել նաև «Ալաշկերտ», «Շիրակ», «Արարատ-Արմենիա», «Գանձասար», ինչպես նաև ուկրաինական «Զվեզդա» թիմերում։