Գերմանական Բունդեսլիգայի 16-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ ընդունել է «Արմինիային» և ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտել հանդիպումը։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների նստարանից է մեկնարկել հանդիպումը և փոխարինման է դուրս եկել միայն 79-րդ րոպեին։
Այս հանդիպումից հետո «Հոֆենհայմը» շարունակում է զբաղեցնել Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 14-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 16 միավոր։ Իսկ «Արմինիան» գտնվում է 15-րդ տեղում՝ 14 միավորով։
Տուրի մյուս խաղերում Դորտմունդի «Բորուսիան» 1-1 հաշվով է ավարտել հանդիպումը «Մայնցի» հետ, «Քյոլնը» 0-0 է խաղացել «Հերտայի» հետ, «Վերդերը» 2-0 հաշվով առավելության է հասել «Աուգսբուրգի» հետ, իսկ «Վոլֆսբուրգն» ու «Լայպցիգը» գոլառատ խաղում չեն վճռել հաղթողին՝ 2-2։