Ռուսական «Զենիթի» կիսապաշտպան «Վենդելը» ոսկեպատ PlayStation 5 և IPhone 12 է գնել:
Ֆուտբոլիստն իր ինստագրամյան էջում լուսանկար է հրապարակել, որտեղ պատկերված են այդ թանկարժեք իրերը:
Նշվում է, որ IPhone 12-ի արժեքը 2000 դոլար է, իսկ PlayStation 5-ը գնահատվում է 5000 դոլար:
Հավելենք, որ սովորական PlayStation-ի արժեքը կազմում է 399-499 դոլար: