Երևանի «Արարատի» դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը հեռացել է թիմից: Այս մասին հաղորդում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
«Երկկողմանի համաձայնությամբ խզվել է պայմանագիրը Երևանի «Արարատի» և դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի միջև։ Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության երկու հանդիպման։
Ակումբը շնորհակալություն է հայտնում Ստեֆանովիչին և հաջողություն մաղթում հետագա կարիերայում»,-ասված է ակումբի հայտարարության մեջ։