2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի շրջանակներում վաղը մեկնարկում է «Փյունիկի» երևանյան հավաքը։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքի ընթացքում թիմը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի՝ հունվարի 21-ին մրցելով «Ուրարտուի», հունվարի 24-ին՝ «Վանի», իսկ հունվարի 28-ին՝ «Ուրարտու-2»-ի հետ։
Խաղերը կանցկացվեն առանց հանդիսական։
Հիշեցնենք, որ երևանյան հավաքից հետո հունվարի 31-ին մեկնարկում է «Փյունիկի» արտասահմանյան հավաքը՝ ԱՄԷ-ի Շարժա քաղաքում։