Ըստ le10sport-ի, «Մոնակոյի» ղեկավարությունը մտադիր է Ունաի Էմերիին հրավիրել Լիգա 1՝ առաջարկելով գլխավոր մարզչի պաշտոնը:
Նշվում է, որ «մոնեգասկները» արդեն զրուցել են իսպանացի մասնագետի հետ, բայց Էմերին ասել է, որ ինքը պատրաստ չէ վերադառնալ աշխատանքի:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում «Մոնակոյի» ներկայիս գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմի հնարավոր պաշտոնանկության մասին: