Իտալական «Ֆիորենտինան» մտադիր է թիմի գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել իսպանացի մասնագետ Ունաի Էմերիին։ Այս մասին հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան թվիթերյան իր էջում։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իտալական ակումբն արդեն առաջին փորձերն է արել մասնագետի ներկայացուցիչների հետ կապ հաստատելու համար։
Հիշեցնենք, որ Էմերիի վերջին ակումբը եղել է «Արսենալը»։ Իսպանացին անգլիական ակումբը գլխավորել է 2018-2019 թվականներին։ Նա նաև գլխավորել է «Վալենսիան», ՊՍԺ-ն, «Սևիլյան», «Սպարտակը» և այլ թիմեր։
«Ֆիորենտինան» Ա Սերիայի 29 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի 13-րդ տեղում է։ Այս պահին թիմը գլխավորում է Ջուզեպե Յակինին։