Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչը տեղափոխվել է Քաթարի «Ալ-Դուխաիլ» ակումբ, ինչի մասին տեղեկացնում է ակումբի Twitter-յան պաշտոնական էջը։
33-ամյա ֆուտբոլիստի և նոր ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա։ Մանջուկիչը ժամանել է Դոհա և բուժզննում է անցել արդեն։
Մարիո Մանջուկիչը հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսի» կազմում 2015 թվականից։ Չորս տարիների ընթացքում նա եղել է «բիանկոներիների» մեկնարկային կազմի ֆուտբոլիստ։
Մաուրիցիո Սարիիի ժամանումից հետո Մանջուկիչը կորցրեց տեղը մեկնարկային կազմում, ինչպես նաև դուրս մնաց թիմի հայտացուցակից ՉԼ-ի խաղարկության համար։