«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է Լա Լիգայի նախագահ Խավյեր Տեբասին, որը ֆրանսիացու՝ «Օսասունայի» դեմ խաղի անցկացման վերաբերյալ դժգոհությունն անվանել էր «մարզչական արդարացում»:
«Չեմ պատրաստվում պատասխանել Տեբասին: Դա արդեն անցյալում է: Հիմա մտածում եմ առաջիկա խաղի մասին: Դա այն է, ինչ հետաքրքրում է ինձ ու ֆուտբոլիստներիս:
Ասել եմ այն, ինչ ասել եմ: Ու դա արդարացում չէր, այլ փաստ»,-Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն: