Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Մարիո Մանջուկիչի տեղափոխությունը քաթարյան ակումբ չեղարկվել է , հաղորդում է Football Italia-ն:
Ֆուտբոլիստին չի գոհացրել աշխատավարձի չափը: Քաթարյան ակումբը 5 միլիոն եվրո է առաջարկել խորվաթին, բայց Մանջուկիչը ավելի մեծ գումարներ է պահանջել:
Հիշեցնենք, որ Մանջուկիչը այս մրցաշրջանում կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում և ցանկանում է լքել ակումբը: Նրան նաև չեն ընդգրկել Չեմպիոնների լիգայի հայտացուցակում: