Վինիսիուս Ժունիորը «Ռեալի» վերջին 5 խաղերում 20 րոպեից շատ խաղաժամանակ գրեթե չի ստացել։ Բրազիլացին կորցրել է «արքայական» ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի վստահությունը։
Իսպանական AS պարբերականը ուշագրավ տեղեկություն է տարածել՝ բացահայտելով, թե ինչու է Զիդանը կորցրել վստահությունը Վինիսիուսի նկատմամբ։
Հասկանալու համար նրանց միջև խնդիրները պետք է հետ գնալ անցած տարվա օգոստոսի 7, երբ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի պատասխան խաղում հանդիպելու էր «Մանչեսթեր Սիթիին»։ Այդ ժամանակ Վինիսիուսը բավականին լավ մարզավիճակ ուներ ու սպասելի էր, որ հենց նա կլինի մեկնարկային կազմում։
Խաղից մոտ 2 ժամ առաջ Զիդանը հրապարակել է թիմի մեկնարկային կազմը ու 11 ֆուտբոլիստների թվում չի եղել Վինիսիուսի անունը։ Ֆրանսիացի մասնագետը նախապատվությունը տվել էր էդեն Ազարին։
Հասկանալով, որ իր անունը չկա մեկնարկային կազմում՝ Վինիսիուսը տհաճ արարքով է աչքի ընկել։ Զիդանի խոսելու ժամանակ նա վերցրել է հեռախոսը, ինչը չի վրիպել ֆրանսիացի մասնագետի աչքից։
Զիդանը դժգոհել է այդ պահվածքից, քանի որ նա ուզում է, որ յուրաքանչյուր խաղացող ամեն խաղում ամբողջությամբ տրվի այն դերին, որն իր համար սահմանված է մարզչի կողմից։
Ներկա պահին Վինիսիուսը կորցրել է վստահությունը Վինիսիուսի նկատմամբ։ Բրազիլացին պետք է շատ աշխատի, որպեսզի Զիդանը դարձյալ հավատա նրան։