«Նապոլիի» պաշտպան Կոստաս Մանոլասը վնասվածք է ստացել Ա Սերիայի «Ուդինեզեի» դեմ խաղում (2-1) և բաց կթողնի Իտալիայի գավաթի «Էմպոլիի» դեմ հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Նշվում է, որ Մանոլասը բուժզննում է անցել, որից հետո պարզվել է, որ նրա մոտ ազդրի վնասվածք է հայտնաբերվել:
Մանոլասի ապաքինման համար մոտ երկու շաբաթ կպահանջվի:
Հիշեցնենք, որ «Էմպոլիի» դեմ հանդիպումը կկայանա հունվարի 13-ին: