«Ատալանտայի» ավագ Ալեխանդրո Գոմեսը կարիերան կարող է շարունակել «Ֆիորենտինայում», տեղեկացնում է Il Corriere di Bergamo-ն:
Գոմեսին իր կազմում է ցանկանում տեսնել նաև «Միլանը» և «Յուվենտուսը»:
Հիշեցնենք, որ «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին քննադատել էր Գոմեսին:
Հավելենք, որ Գոմեսը բաց է թողել Ա Սերիայի վերջին հանդիպումները ՝ չընդգրկվելով թիմի հայտացուցակում: