«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է թիմի հարձակվող Ալեխանդրո Գոմեսի մարզավիճակի մասին, տեղեկացնում է Sky Sport Italia-ն:
«Գոմեսը չի ցանկանում մարզվել: Նրա հետ զրույցներ եմ ունեցել, որոնք ցավոք արդյունք չեն տվել:
Նախորդ տարիներին մենք հասկանում էինք իրար, սակայն այս մրցաշրջանում ինչ-որ բան այն չէ»,-ասել է Գասպերինին:
Հիշեցնենք, որ Գոմեսը բաց է թողել Ա Սերիայի վերջին հանդիպումները ՝ չընդգրկվելով թիմի հայտացուցակում: