32-ամյա արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Ալեխանդրո Գոմեսը, որը վերջերս է համալրել «Սևիլիայի» կազմը, պատմել է, թե ինչ զրույց են ունեցել իր հայրենակից Լիոնել Մեսսիի հետ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ խաղից հետո (2-0).
«Մենք խոսում էինք կյանքի մասին: Լիոնելն ինձ հարցրեց, թե ինչ է տեղի ունեցել «Ատալանտայում» և ասաց, որ իր համար հետաքրքիր է ինձ Իսպանիայում տեսնելը: Մենք ոչ մի տարօրինակ բանի մասին չենք խոսել:
Մենք շատ ենք սիրում Լեոյին. նա Արգենտինայի հավաքականի ավագն է, և մենք նրան ամենալավն ենք ցանկանում»,- Գոմեսի խոսքերն է փոխանցում Гомеса Football Espana-ն:
Գոմեսն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում է դարձել «Սևիլիայի» ֆուտբոլիստ, ուր տեղափոխվեց իտալական «Ատալանտայից» 5,5 մլն եվրոյի դիմաց: Իսպանական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում մինչ այս անցկացրած 3 խաղում Գոմեսը դարձել է 1 գոլի հեղինակ: