Բունդեսլիգայի 15-րդ տուրի շրջանակում «Շտուտգարտը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Աուգսբուրգին» (4-1):
Այսպիսով, «Շտուտգարտը» (21 միավոր) կարողացավ շրջանցել Հեյկո Հերլիկի գլխավորած թիմին (19 միավոր) և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական:
Նշենք, որ «Շտուտգարտը» կարողացավ ընդհատել երկու հանդիպումներից բաղկացած պարտությունների շարքը: