«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Լա լիգայի 18-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ գոլազուրկ ոչ-ոքիի մասին։
«Այո, մենք վատ խաղացինք։ Բայց այդպիսի խաղադաշտում արեցինք այն, ինչ կարողացանք։ Սա ֆուտբոլ չէ։ Նման եղանակային պայմաններում խաղը չպետք է անցկացվեր։ Չգիտենք, թե երբ Մադրիդ կվերադառնանք»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Մադրիդում վերջին 80 տարիների ամենաառատ ձյան պատճառով հայտարարվել է տագնապի կարմիր մակարդակ։ Սրա հետ կապված՝ տեղի օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է մինչև տեսանելիությունը կբարելավվի։