Թուրինի «Յուվենտուսն» այս մրցաշրջանում կրել է 2 պարտություն: 2 դեպքում էլ թուրինցիները զիջել են «Լացիոյին»:
Առաջին պարտությունը Սարիի թիմը կրել է առաջնությունում՝ պարտվելով 1:3 հաշվով: Նույն հաշվով «Յուվենտուսը» պարտվեց քիչ առաջ՝ Իտալիայի Սուպերգավաթում:
Վերջին հաղթանակի շնորհիվ հռոմեական թիմը 5-րդ անգամ նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը: