«Յուվենտուսի» պաշտպան Մաթեյս Դե Լիգտը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է թուրինյան ակումբի պաշտոնական կայքը։ Ավելի վաղ COVID-19 էր ախտորոշվել Ալեքս Սանդրոյի ու Խուան Կուադրադոյի մոտ։
««Յուվենտուս» ֆուտբոլային ակումբը հաղորդում է, որ ընդունված արձանագրության համաձայն կատարված ստուգումներով Մաթեյս Դե Լիգտի COVID-19-ի թեստի արդյունքը դրական է։ Ֆուտբոլիստն ինքնամեկուսացել է»,-ասվում է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Հունվարի 10-ին «Յուվենտուսը» Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակում կընդունի «Սասուոլոյին»։