«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթեյս դե Լիգտը ցանկանում է հեռանալ թուրինյան ակումբից մոտակա տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Ըստ իսպանական ABC թերթի, ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է իր գործակալին` Մինո Ռայոլային, որ իրեն պետք է գտնել նոր թիմ: Հոլանդացու ներկայացուցիչն, իր հերթին, շահագրգռված է նրա տեղափոխությամբ «Ռեալ Մադրիդ» և մտադիր է առաջարկել 20-ամյա խաղացողի ծառայությունները մադրիդյան ակումբին, որը ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը:
Ինքը՝ Դե Լիգտը, կարծում է, որ իր համար ավելի հեշտ կլինի հարմարվել իսպանական ֆուտբոլին և հաջողության հասնել Լա Լիգայում, քան Ա Սերիայում։
Դե Լիգտը 2019-ի ամռանը «Այաքսից» տեղափոխվեց «Յուվենթուս»՝ 85,5 միլիոն եվրոյի դիմաց: 2019/20 մրցաշրջանում նա «ծեր սենյորայի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում և խփել երկու գոլ: