Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Չելսին»:
Հանդիպման մեկնարկը բավական ակտիվ ստացվեց: Խաղի 12-րդ րոպեին Վիլիանը ձախ եզրից հրաշալի հարվածով գրավեց «Տոտենհեմի» դարպասը: Երկրորդ գնդակն էլ հեղինակեց բրազիլացին, երբ կարողացավ 45 րոպեին իրացնել 11 մետրանոց հարվածը:
Նշենք, որ հանդիպման 62-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հոն Մին Սոնը:
Այսպիսով, «Չելսին» 32 միավորով զբաղեցնում 4-րդ հորիզոնականը, իսկ «Տոտենհեմը»՝ 26 միավորով 7-րդ հորիզոնականում է: