Sky Sport Italia-ն հայտնում է, որ հարձակվող Մարիո Մանջուկիչի վաճառքից «Յուվենտուսը» կվաստակի 5 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ այսօր Մարիոյին նկատել էին Քաթարում, և նշվում է, որ ֆուտբոլիստը շուտով կդառնա Քաթարի «Ալ-Դուհահիլ» ակումբի խաղացող:
Ֆուտբոլիստն ինքը կվաստակի 7,5 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում, պայմանագիրը նախատեսված կլինի մեկուկես տարով: