Il Messaggero- ն հայտնում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը չի պատրաստվում վաճառել իր թիմի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիին:
Հռոմեացիները ծրագրում են մերժել խաղացողին վերաբերվող բոլոր առաջարկները: 2020 թվականին խաղացողին կառաջարկվի նոր պայմանագիր: Առաջին հերթին, «Ռոման» պատրաստվում է փոխհատուցման գումարը հանել պայմանագրից, որն այժմ կազմում է 30 միլիոն եվրո:
Նախկինում ֆուտբոլիստին հավակնում էր «Տոտենհեմը»: