Համաձայն Squawka-ի հաշվարկների՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին 11 անգամ փորձել է անցում կատարել: Նրա փորձերից 10-ն ավարտվել են հաջողությամբ:
Մրցաշարի խմբային փուլի՝ արդեն կայացած 2 տուրերի ընթացքում ոչ մի այլ խաղացող չի կատարել ավելի շատ հաջողված դրիբլինգ, քան արգենտինացին «ներաձուրիների» հետ խաղում:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 2-1 հաշվով հաղթեց «Ինտերին»: Մեսսին աչքի ընկավ գոլային փոխանցմամբ, որից հետո Սուարեսը խփեց հաղթական գնդակը:
F խմբի մրցաշարային աղյուսակում «Բարսելոնան» 4 միավորով բարձրացավ 2-րդ տեղ: