Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 15-րդ տուրում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Ուդինեզեին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին։ Տանտերերին առաջ մղեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Երկրորդ կեսի մեկնարկում Ֆեդերիկո Կիեզան կրկնապատկեց «Յուվենտուսի» առավելությունը։ 70-րդ րոպեին Ռոնալդուն դուբլ գրանցեց։ 90+1 րոպեին հյուրերի պաշտպան Մարվին Զեեգելաարը կրճատեց հաշվի տարբերությունը։ 90+4 րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Պաուլո Դիբալան։
«Յուվենտուսը» հաղթեց 4-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «բիանկոներիները» միավորների քանակը հասցնում են 27-ի ու 5-րդն են մրցաշարային աղյուսակում։