Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը խոսել է իր մարզավիճակի մասին, հաղորդում է Tuttosport-ը:
«Շատերն են ասում, որ Բուֆոնը այլևս այն չէ: Իսկ ես կասեմ. Բուֆոնը այլևս այն չէ՝ նա ավելի լավն է: Պարզ է , որ սխալներ միշտ էլ կլինեն, բայց դա չի նշանակում, որ ինձ թոշակի ուղարկելու ժամանակն է:
Ես կհեռանամ մեծ ֆուտբոլից այն ժամանակ, երբ կզգամ դրա անհրաժեշտությունը»,-ասել է իտալացի հայտնի դարպասապահը:
Հիշեցնենք, որ Բուֆոնը այս ամռանը ՊՍԺ-ից վերադարձավ «Յուվենտուս»: