«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մադրիդյան ակումբում իր կարիերայի մասին։
«Դա մեծ ուժեր է տանում, բայց ես գերազանց պաշտոնում եմ աշխատում։ Երջանիկ եմ ասել, որ ես Մադրիդի «Ռեալի» մարզիչն եմ, վայելում եմ յուրաքանչյուր պահը։ Չեմ կարող մեկ ամիս, տարի կամ 4 տարի առաջ մտածել։ Կյանքը պարզապես օր օրի առաջ է գնում։
Այն ամենը, ինչ ինձ հետաքրքրում է յուրաքանչյուր մարզման, յուրաքանչյուր խաղի իմ ուժերը լիովին ներդնելն է։
Չգիտեմ, թե 4 շաբաթից ինչ կլինի։ Ահա թե ինչու մենք պիտի օգտվենք պահից»,- Զիդանի խոսքերն է փոխանցում Goal-ը։