«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը պատմել է, թե ինչ նպատակներ է դրել իր առջև նոր տարում։
«Կարծում եմ՝ ողջ մրցաշրջանի ընթացքում նման իրավիճակ կլինի։ Դրա համար էլ պիտի կենտրոնանանք մեր աշխատանքի վրա, փորձենք 3 միավոր վաստակել։ Ու դա մեզ կհաջողվի։ Մրցաշրջանի սկիզբը լավագույնը չէր մեզ համար, բայց մեզ հաջողվեց ճիշտ ուղու վրա վերադառնալու միջոց գտնել։ Պետք է նույն ոգով շարունակել։
Իմ գլխավոր նպատակը թիմին օգնելն է։ Որպես հարձակվող՝ ես պետք է գոլեր խփեմ ու արդյունավետ փոխանցումներ անեմ։ Եթե հարձակման գծի 3-4 խաղացող իրար օգնեն, կարող ենք շատ գոլեր խփել։
Թիմում լավ հիմք է դրվել, մենք զարգացման կարևոր քայլեր ենք արել։ Այո, տիտղոսներ նվաճելու շանսերը բաց ենք թողել՝ նախորդ մրցաշրջանում զիջելով, բայց հիմա պետք է դա շտկել ու մրցաշարեր հաղթել։ Դա թիմի զարգացման մյուս քայլն է։ Առաջվա պես պիտի մեծ գործ անենք, բայց լավ մարզավիճակ ենք հավաքել»,- Ռեշֆորդի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի մամուլի ծառայությունը։